Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը հերթական բրոնզե մեդալն է նվաճել:
92 կգ քաշայինների կիսաեզրափակչում Իշխան Հովսեփյանն ուժերն է չափել Ռումինիայի ներկայացուցչի հետ և 0-5 հաշվով ցավալի պարտություն կրել՝ բավարարվելով բրոնզե մեդալով:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակչի ուղեգրեր էին նվաճել Գոռ Այվազյանը, Աղվան Ալեքսանյանն ու Դավիթ Սիմոնյանը:
Քիչ անց ռինգ դուրս կգա նաև Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը: