Բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը դուրս է եկել Երևանում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ՝ 86 կգ քաշայինների կիսաեզրափակչում հաղթանակի հասնելով Ռումինիայի ներկայացուցչի նկատմամբ:
Նշենք՝ այս պահի դրությամբ Հայաստանն արդեն երեք ներկայացուցիչ ունի եզրափակչում՝ Գոռ Այվազյանը, Աղվան Ալեքսանյանն ու Դավիթ Սիմոնյանը:
Այսօր ռինգ դուրս կգան նաև Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները՝ 92 կգ քաշային Իշխան Հովսեփյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը: