Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր մեկնարկել է կիսաեզրափակիչ փուլը:
Ցերեկվա մրցահերթում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը: Կիսաեզրափակչում նա ուժերը չափել է ռուսաստանցի Մագոմեդ Պաշտաևի հետ և վստահ հաղթանակ տարել երեք ռաունդների արդյունքում:
ԵԱ-ի չեմպիոնի կոչման համար Ազիզյանը կմենամարտի մայիսի 3-ին:
Ցերեկվա մրցահերթում ռինգ դուրս եկած Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչներն արժանացել են բրոնզե մեդալների:
51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը երիտասարդների առաջնությունում թևի վնասվածքի պատճառով հրաժարվել է կիսաեզրափակիչ մենամարտից: Նրա մրցակցին՝ գերմանացի Ֆրանսիս Օկային տեխնիկական հաղթանակ է շնորհվել:
Այսպիսով, Սաֆարյանը դարձել է երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: Ավելի վաղ , բրոնզե մեդալին արժանացել էր նաև 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 54 կգ քաշային Էրիկ Առստամյանը կիսաեզրափակչում ուժերը չափել է Վրաստանի ներկայացուցիչ, հայազգի Գոռ Այվազյանի հետ և 0-5 հաշվով պարտություն է կրել՝ դառնալով բրոնզե մեդալակիր: