Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ լավ ելույթներ է ունենում Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Հավաքականի գլխավոր մարզիչը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում ամփոփել է մեր թիմի՝ մինչ այս գրանցած արդյունքները.
«Տղաները հրաշալի են հանդես գալիս: Մինչ այս անցկացրած միջազգային մրցաշարերի ու ուսումնամարզական հավաքի արդյունքում մեր տղաները հիմա ունեն շատ բարձր որակ: Շատ լավ պատրաստված են , ակտիվ են ու միասնական: Շատ ուրախ եմ այս արդյունքների համար: Ուզում եմ շնորհավորել նաև նրանց անձնական մարզիչներին:
Շատ ուրախ ենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Երևանում. դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆեդերացիայի նախագահին: Տան պատերը ոչ թե օգնում են ,այլ չեն վնասում: Բոլոր տղաներն արժանի հաղթանակներ են տարել: Քաղում ենք մեր կատարած աշխատանքի պտուղները»,- ասել է Վազգեն Բադալյանը:
Հիշեցնենք՝ տղաների թիմից երիտասարդների ԵԱ-ի կիսաեզրափակիչ են դուրս եկել և առնվազն բրոնզե մեդալ ապահովելՀովհաննես Հարությունյանը (48 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Աղվան Ալեքսանյանը (80 կգ), Դավիթ Սիմոնյանը (86 կգ), Ալբերտ Հարությունյանը (+92 կգ): Իշխան Հովսեփյանը (92 կգ) պայքարը սկսելու է միանգամից կիսազերափակիչ փուլից:
Այսօր ժամը 17:30-ից քառորդ եզրափակչի իրենց մենամարտերը կանցկացնեն 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը , 54 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը և 60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը: