Ռուս թենիսիստներ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը Մադրիդում (Իսպանիա) ընթացող «Մասթերս» կարգի գրունտային մրցաշարի զուգախաղում դուրս են եկել երկրորդ շրջան:
Մեկնարկային խաղում Խաչանովը և Ռուբլյովը 3:6, 6:4, [10:7] հաշվով հաղթել են Մարսել Գրանոլերս (Իսպանիա)/Հորասիո Սեբալյոս (Արգենտինա) զույգին։ Հանդիպումը տևել է 1 ժամ 25 րոպե:
Հաջորդ փուլում Խաչանովն ու Ռուբլյովը կհանդիպեն Նիկոլա Մեկտիչ/Մատե Պավիչ (երկուսն էլ խորվաթ) զույգի հետ: