Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 5-րդ մրցումային օրը տեղի են ունենում քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը: Այսօր երեկոյան մրցահերթում ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչները հաղթանակներ են տարել ու դուրս եկել կիսաեզրափակիչ։
75 կգ քաշային Արմեն Պողոսյանը 5:0 հաշվով հաղթել է ալբանացի Կոչի Ամարին, 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը՝ 4:3 հաշվով Սերբիայի ներկայացուցիչ Մարկո Պիզուրիցային, իսկ 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը 5:0 հաշվով հաղթել է հունգարացի Միլան Կիսին։
Հիշեցնենք, որ առավոտյան մրցահերթում մեր ևս 4 ներկայացուցիչ էր դուրս եկել կիսաեզրափակիչ։
Վաղը՝ ապրիլի 30-ին, կրկին կկայանան 1/4 եզրափակչի մենամարտերը, որտեղ մենք ևս 4 մասնակից ունենք։