Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 5-րդ մրցումային օրը տեղի են ունենում քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարավ նաև 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, որն առավելության հասավ Չեխիայի ներկայացուցչի նկատմամբ: Մկրտչյանը երեք ռաունդներում էլ հաղթեց բացահայտ առավելությամբ:
Այսօր բրոնզե մեդալ էր ապահովել նաև 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, որը ժամանակից շուտ առավելության էր հասել ռումինացի Ալեկսանդրյու Բոռլանի նկատմամբ:
Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի ևս 5 ներկայացուցիչ: