Աշխարհի չորրորդ ռակետ, նորվեգացի թենիսիստ Կասպեր Ռուդ լքել է Մադրիդում (Իսպանիա) անցկացվող Masters շարքի մրցաշարը:
Նորվեգացին երկրորդ շրջանում պարտվել է աշխարհի 105-րդ ռակետ իտալացի Մատեո Առնալդիին։
Մադրիդում ընթացող մրցաշարի երրորդ փուլում իտալացի Մատեո Առնալդին կխաղա իսպանացի Խաումե Մունարի հետ, ով մրցաշարի հաջորդ փուլ դուրս եկավ հոլանդացի Տալոն Գրիկսպորին պայքարից դուրս թողնելով։