«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կենտրոնական պաշտպան Նեմանյա Վիդիչը խոստովանել է, որ կարող էր «Լիվերպուլ» տեղափոխվել 2005 թվականին։
««Յունայթեդի» հետ առաջին շփումը եղել է 2005 թվականի դեկտեմբերին՝ 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում: Բայց այդ ժամանակ ես արդեն կապի մեջ էի «Լիվերպուլի» հետ։ Ես խոսել եմ Ռաֆա Բենիտեսի հետ, նա առաջինն էր, որ կապվեց ինձ հետ, երբ դեռ «Սպարտակում» էի, դա մեկ ամիս առաջ էր։ Իմ անգլերենը այնքան էլ լավ չէր, ուստի կինս խոսեց նրա հետ։ Հարցրեց՝ ուզում եմ Անգլիա գալ, որոշ բաներ պարզաբանեց, ամեն ինչ լավ էր։ Իսկ հետո երկու-երեք շաբաթ չզանգեց։ Այդ ժամանակ Ֆերգին կապի դուրս եկավ ինձ հետ։
Նա զանգահարեց և ասաց. «Բարև, Նեմանյա: Ես քեզ հետևում եմ վերջին վեց ամիսների կամ մեկ տարվա ընթացքում, ինձ դուր է գալիս, թե ինչպես ես խաղում: Կարծում եմ՝ օգտակար կլինես ակումբին։ Կցանկանա՞ս միանալ մեզ։ Ուրիշ բանի համար մի անհանգստացիր», ես պատասխանեցի, որ իհարկե, ուզում եմ, իսկ նա ավելացրեց. «Ամեն ինչ կկարգավորվի»։ Մեկ շաբաթ անց ես արդեն Մանչեսթերում էի»,-ասել է Նեմանյա Վիդիչը Rio Ferdinand Presents FIVE փոդքասթի եթերում:
























































