Այսօր Երևանում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։
Միկա մարզահամալիրում մեկնարկել է մրցաշարի բացման արարողությունը։
Հայաստանն այսօր ներկայացուցիչ կունենա երեկոյան մրցահերթում: Ռինգ դուրս կգա 92+ կգ քաշային Ալբերտ Հարությունյանը:
Հիշեցնենք՝ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մեր ընտրանին հանդես կգա հետևյալ կազմով՝ Հովհաննես Հարությունյան (48 կգ), Դավիթ Սաֆարյան (51 կգ), Էրիկ Առուստամյան (54 կգ), Գոռ Ազիզյան (57 կգ), Ոսկան Ոսկանյան (60 կգ), Արթուր Մկրտչյան (63,5 կգ), Յուրա Բաբլումյան (67 կգ), Արման Միսկարյան (71 կգ), Արմեն Պողոսյան (75 կգ), Աղվան Ալեքսանյան (80), Դավիթ Սիմոնյան (86), Իշխան Հովսեփյան (92 կգ) եւ Ալբերտ Հարությունյան (92+ կգ):