Իսպանացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Կարլոս Ալկարասը Բարսելոնայի մրցաշարի եզրափակիչում հաղթեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին։
Մրցակիցները կորտում անցկացրել են 1 ժամ 19 րոպե։ Հանդիպումն ավարտվել է իսպանացի թենիսիստի հաղթանակով երկու սեթում՝ 6:3, 6:4 հաշվով։
Հատկանշական է, որ Ցիցիպասը կարիերայի ընթացքում երբեք չի կարողացել հաղթել ATP-500 կարգի մրցաշարի եզրափակիչում։ Եզրափակիչ հանդիպումներում հույն թենիսիստի հաշվին 0:10 է:
ATP-500. Բարսելոնա. Եզրափակիչ
Կարլոս Ալկարաս (Իսպանիա) — Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) — 6:3, 6:4։