Լեհ թենիսիստուհի, աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս է եկել Շտուտգարտում ընթացող մրցաշարի եզրափակիչ։
Մրցաշարի 1/2 եզրափակիչ փուլում աշխարհի առաջին ռակետը հանդիպեց WTA-ի վարկանիշային աղյուսակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Թունիսի ներկայացուցիչ Օնս Ժաբերի հետ։
Մրցակիցներին հաջողվել է կորտում անցկացնել 17 րոպե, որի ընթացքում Շվյոնտեկը հաղթում էր 3-0 հաշվով, որից հետո Ժաբերը ոտքի վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը։
Եզրափակչում լեհ թենիսիտուհին կխաղա աշխարհի երկրորդ ռակետ բելառուս Արինա Սոբոլենկոյի հետ։