Իսպանացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Կարոս Ալկարասը դուրս է եկել Բարսելոնայի մրցաշարի եզրափակիչ։
Մրցաշարի 1/2 եզրափակիչ փուլում Ալկարասը հանդիպեց բրիտանացի Դանիել Էվանսի հետ։ Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 1 ժամ 21 րոպե և ավարտվեց երկու սեթում Ալկարասի հաղթանակով՝ 6:2, 6:2 հաշվով։
Եզրափակչում Կարլոսը կխաղա հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ։
ATP. Բարսելոնա․ 1/2 եզրափակիչ
Կարլոս Ալկարաս (Իսպանիա) — Դանիել Էվանս (Մեծ Բրիտանիա) — 6:2, 6:2.