Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում շարունակում են ելույթները Հայաստանի ներկայացուցիչները:
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը քառորդ եզրափակչում ուժերն է չափել Խորվաթիայի ներկայացուցչի հետ և 10:1 հաշվով փայլուն հաղթանակ տարել: Պողոսյանը դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակի հետ և 12-3 հաշվով ցավալի պարտություն կրել: Եթե Բուրակը հասնի եզրափակիչ, Մկրտչյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և հնարավորություն կունենա պայքարելու բրոնզե մեդալի համար:
Քիչ անց քառորդ եզրափակչի իրենց գոտեմարտերը կանցկացնեն նաև 87 կգ քաշային Վիգեն Նազարյանն ու 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Նազարյանն ուժերը կչափի շվեյցարացի, իսկ Ամոյանը՝ դանիացի ըմբիշի հետ: