2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Բարսելոնայի (Իսպանիա) ATP-500 կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որի մրցանակային ֆոնդը կազմել է 2 722 480 եվրո։
Երրորդ շրջանի խաղում Խաչանովը (6) 3:6, 4:6 հաշվով պարտվել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դանիել Էվանսին (12): Թենիսիստների հանդիպումը տևել է 1 ժամ 29 րոպե։
Բարսելոնայի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Էվանսը կհանդիպի Կասպեր Ռուդի (Նորվեգիա) և Ֆրանսիսկո Չերունդոլոյի (Արգենտինա) հանդիպման հաղթողի հետ։