Ազատ ոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակչում 12:1 հաշվով առավելության հասնելով Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նայիմի նկատմամբ:
Վազգենը UWW-ին տված հարցազրույցում խոսել է իր առաջիկա ծրագրերի մասին․
«Ներկա պահին շատ ուրախ եմ։ Այս մեդալը մեզ համար շատ սպասված մեդալ էր։ 2018 թվականից չէի կարողացել մասնակցել ԵԱ-ին, այդ իսկ պատճառով կրկնակի ուրախ եմ։
Մեծահասակների Եվրոպայի առաջնությունը շատ է տարբերվում տարբեր տարիքային խմբերի առաջնություններից։ Պետք ավելացնեմ, մարզավիճակ հավաքեմ։
Իմ ծրագրերում է Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն ու աշխարհի չեմպիոն դառնալը։ Ունենալու ենք հավաքներ, մարզումների միջոցով պետք է բարելավեմ մարզավիճակս ու հաղթեմ մրցաշարում»,- ասել է Թևանյանը։