«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը հայտարարել է, որ «Արսենալի» համար այս մրցաշրջանը հաջող չի լինի, եթե թիմը զբաղեցնի երկրորդ տեղը:
«Երկրորդ տեղով մրցաշրջանը հաջող չի լինի: Շանս չկա։ Նրանք դուրս են մնացել գավաթային բոլոր մրցումներից, լավ կազմ ունեն, լավ են սկսել։ «Արսենալը» միավորներ կորցրեց «Լիվերպուլի» և «Վեսթ Հեմի» հետ՝ 2:0 հաշվով առաջ լինելով, ուստի դրանք հսկայական հնարավորություններ էին:
Եթե նրանք չհաղթեն լիգան, դա մեծ հիասթափություն կլինի: Նրանք հյուծված էին հանդիպումների վերջում։ Չի կարելի ասել, որ նրանք պատրաստ են ճակատամարտի և հաճույք են ստանում։ «Արսենալին» չէր հերիքում սառնասրտությունը, և եթե նրանք զբաղեցնեն երկրորդ տեղը, դա հիասթափություն կլինի»,- ասել է Քինը Sky Sports-ին:
«Արսենալը» գլխավորում է ԱՊԼ-ն՝ չորս միավորով գերազանցելով «Մանչեսթեր Սիթիին»: «Սիթին» մեկ հանդիպում պակաս է անցկացրել։