Անդրեյ Ռուբլյովը Մոնտե Կարլոյի մրցաշարի 3-րդ փուլում հաղթել է Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին։
Թենիսիստների հանդիպումը տևել է 1 ժամ 30 րոպե։ Առաջին սեթում Ռուբլյովը հաղթեց թայ-բրեյքում, իսկ երկրորդ սեթում թույլ տվեց Խաչանովին երկու գեյմ վերցնել։ Վերջնական արդյունքը՝ 7:6 (7:4), 6:2։
Յան-Լենարդ Շտրուֆը քառորդ եզրափակչում կհանդիպի Ռուբլյովի հետ:
Մոնտե Կարլո 2023. 3-րդ շրջան
Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) — Կարեն Խաչանով (Ռուսաստան) 7:6 (7:4), 6:2.