Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարի «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին ձեռք բերելու համար, տեղեկացնում է Sky Italia-ն:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն նույնպես հետաքրքված է սենագալցի ֆուտբոլիստի ծառայություններով: Ֆրանսիական ակումբը նրան տեսնում է որպես Տիագո Սիլվայի փոխարինող:
Նշվում է, որ «Յունայթեդը» կփորձի խլել Կուլիբալիին փարիզյան ակումբից:
Հիշեցնենք, որ Կուլիբալին Փարիզում 4 միլիոն եվրոյով տուն է գնել: ՊՍԺ-ն տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել 28-ամյա ֆուտբոլիստին։