Բելառուս թենիսիստ Իլյա Իվաշկոն Մոնտե Կարլոյում ընթացող Masters շարքի մրցաշարի երկրորդ շրջանում դարձավ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովի մրցակիցը։
Առաջին շրջանում աշխարհի 74-րդ ռակետը հաղթել է բրիտանացի Դանիել Էվանսին, ով զբաղեցնում է ATP-ի վարկանիշային աղյուսակի 28-րդ տեղը։
1 ժամ 54 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 2:6, 6:2, 6:3 հաշվով՝ հօգուտ Իվաշկոյի։
Նշենք, որ Խաչանով-Իվաշկո հանդիպման հաղթողը հաջորդ տուրում կհանդիպի Անդրեյ Ռուբլյովի հետ: