Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշը։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 11-րդ տեղից նահանջել է 12-րդ տեղ։ Սերբ Նովակ Ջոկովիչը վերադարձել է վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնական։ Երկրորդ տեղում իսպանացի Կարլոս Ալկարասն է, որին հաջորդում է հույն Ստեֆանոս Ցիցիպասը:
ATP վարկանիշը ապրիլի 11-ի դրությամբ.
1․ Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — 7160;
2 (2). Կարլոս Ալկարաս (Իսպանիա) — 6780;
3 (3). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) — 5770;
4 (5). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 5255;
5 (4). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 5150;
6 (6). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) — 3470;
7 (7). Ֆելիքս Օժյե-Ալիասիմե (Կանադա) — 3450;
8 (9). Յանիկ Սիներ (Իտալիա) — 3345;
9 (8). Հոլգեր Ռունե (Դանիա) — 3335;
10 (10). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) – 3065…
12 (11). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 2855։