«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կանսելուն, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում։
Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: Ակումբը կարող է խաղացող ձեռք բերել ամռանը վարձավճարով։
Հաղորդվում էր, որ «Բավարիան» չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը Կանսելուի հետ։
28-ամյա խաղացողը գնահատվում է 60 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մյունխենցիները չեն գնի 28-ամյա խաղացողին «Մանչեսթեր Սիթիից» 70 միլիոն եվրոյով։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































