ՀՄՖ մամուլի ծառայության հետ զրույցում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը մեկնաբանել է Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած Սպորտային մարմնամարզության երիտասարդական աշխարհի 2-րդ առաջնությունում Հայաստանի թիմի ելույթները։
«Արդյունքները, կարծում եմ, սպասվածից լավ են։ Մարմնամարզության դեպքում միշտ մեդալների ենք սպասում, բայց այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ աշխարհի ուժեղագույնների մեջ թիմային հաշվարկում 4-րդ հորիզոնականը զբաղեցնելն արդեն քայլ է։ Դա արդեն նշանակում է, որ մեր երիտասարդները արժանի փոխարինողներ են մեծահասակներին։
Ընդհանուր ամփոփելով՝ կարող եմ ասել, որ շնորհիվ մեր մարզիչների՝ փայլուն աշխատանք է կատարված, բայց երբեք չպետք է բավարարվենք ձեռք բերածով, պետք է շարունակենք աշխատել»,- ասել է Վանոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․