Մայամիում ընթացող թենիսի կանանց մրցաշարում որոշվել է եզրափակիչի երկրորդ մասնակիցը։
Պետրա Կվիտովան հանդիպել է Սորանա Կիրստեյի հետ և հաղթել։
Չեխիայի ներկայացուցիչ Կվիտովան հաղթեց հանդիպումը 7:5, 6:4 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 41 րոպե։
Եզրափակչում չեխ թենիսիստուհին կխաղա ղազախստանցի Ելենա Ռիբակինայի հետ։