Համլետ Մանուկյանը 6-րդ տեղն է գրավել Անթալիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնության բազմամարտի մրցաշարում:
Բազմամարտում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը գրավել է 12-րդ տեղը:
Երկրորդ անգամ անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցեց թիմային պայքարին և գրավեց 4-րդ տեղը:
Ապրիլի 1-ին տեղի կունենան առանձին գործիքների եզրափակիչները: