Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի հաղթող Էրիկ Իսրայելյանը մեկնաբանել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հայտարարությունը։
«Հարգելի հայրենակիցներ, Բնցքամարտի ֆեդերացիայի նախագահը իր հայտարարությունում կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել։ Նրա այն պնդումը, թե ես փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից բացարձակ սուտ է։ Սուտ է նաև այն, թե իբր իրենք շատ բան են արել իմ չեմպիոն դառնալու համար։ Այդ ճանապարհն ինքս եմ անցել՝ կրելով բազմաթիվ հարվածներ։
Ակնհայտ է, որ այս և նմանատիպ այլ հայտարարություններով փորձ է արվում արատավորել իմ բարի համբավն ու մարզական կարիերիան։
Ինչպես արդեն հայտնել եմ Ֆեդերացիայի նախագահն անգամ հարկ չի համարել ինձ դիմավորել և շնորհավորել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Իսրայելյանը։