Հայտնի են դարձել 2023 թվականի Դևիսի գավաթի խմբային փուլի վիճակահանության արդյունքները։
Տղամարդկանց թենիսի խոշորագույն միջազգային թիմային մրցաշարի հանդիպումները կանցկացվեն սեպտեմբերի 12-17-ը Բոլոնիայում (Իտալիա), Մանչեսթերում (Մեծ Բրիտանիա), Վալենսիայում (Իսպանիա) և Խորվաթիայի քաղաքներից մեկում։
A խումբ՝ Կանադա, Իտալիա, Շվեդիա, Չիլի.
B խումբ՝ Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա:
C խումբ՝ Իսպանիա, Սերբիա, Չեխիա, Հարավային Կորեա:
D խումբ՝ Խորվաթիա, Նիդեռլանդներ, ԱՄՆ, Ֆինլանդիա:
Խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը կմասնակցեն նոյեմբերի 21-26-ը Մալագայում (Իսպանիա) կայանալիք փլեյ-օֆֆին։