«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը խոսել է երկրպագուների քննադատության մասին։
«Անհրաժեշտ է կայուն խաղ ցուցադրել: Եթե վատ ես խաղում, դա քեզ չի դարձնում աշխարհի ամենավատ մարդը, իսկ առավելագույնը՝ անհասանելի: Ամեն ինչ արագ է ընթանում. վերջին մի քանի ամիսները դրա լավ օրինակն են: Բոլորն ինձնից դժգոհ էին, ես գոլ չեմ խփում, ես ահավոր վատ եմ խաղում. սա վատ է, նա վատ է, ինձ պետք է վաճառել: Հիմա ես գոլ եմ խփում, և բոլորն ասում են, որ ես լավագույն խաղացողն եմ:
Մարդիկ հիմա ինձ սիրում են, բայց միգուցե երկու շաբաթից նորից ատեն ինձ։ Անկախ նրանից, թե որքան լավ եմ խաղում, երբ տուն եմ գնում, ընկերուհիս ցանկանում է, որ ես ափսեները դնեմ աման լվացող սարքի մեջ»,- Հավերցի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
Հավերցն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նաև հարձակվողի հաշվին Չեմպիոնների լիգայում ութ խաղ և երկու գոլ:
























































