Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական նոր պայմանագիր կկնքի լոնդոնցիների հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
21-ամյա անգլիացու գործող պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Աղբյուրի համաձայն՝ նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի քանի ակումբներ, սակայն ինքը՝ Սական, պատրաստվում է նոր պայմանագիր կնքել «Արսենալի» հետ։
Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: