«Չելսին» և ֆրանսիացի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն բանակցություններ են վարում նոր պայմանագիր կնքելու շուրջ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ կողմերի միջև բանակցությունները դեռ շարունակվում են, բայց 31-ամյա խաղացողը և լոնդոնյան ակումբը մոտ են նոր գործարքի քննարկման վերջին փուլին։ Խոսքը վերջնական մանրամասների մասին է։
Պայմանագիրը կարող է կնքվել «2+1» ձևաչափով:
Ֆրանսիացին վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել օգոստոսի կեսերից։ Ընդհանուր առմամբ, Կանտեն լոնդոնցիների կազմում անցկացրել է 262 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը «Չելսիում» հանդես է գալիս 2016 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: