«Չելսին» կարող է թիմ հրավիրել գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանին, եթե գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը հեռացվի աշխատանքից։
«Բավարիայից» հեռացված Նագելսմանը հայտնվել է անգլիական ակումբի շորթ-լիստում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Միաժամանակ կապույտները մտադիր են շարունակել համագործակցությունը Փոթերի հետ, ղեկավարությունն աջակցում է նրան։ Բայց նա պետք է սկսի հասնել ցանկալի արդյունքների: Ինքը՝ Նագելսմանը, դժվար թե համարձակվի մոտ ապագայում աշխատանքի վերադառնալ։
Հիշեցնենք, որ «Բավարիայի» ղեկավարությունը որոշել է բաժանվել Նագելսմանից գերմանական Բունդեսլիգայի «Բայերի» հետ խաղում կրած պարտությունից հետո (1:2), որից հետո ակումբը նահանջել է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ: