Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը դուրս է եկել Մայամիում ընթացող ATP-1000 կարգի մրցաշարի 4-րդ փուլ։
3-րդ տուրի խաղում աշխարհի 3-րդ ռակետ Ցիցիպասը հաղթել է համաշխարհային դասակարգման 82-րդ տեղը զբաղեցնող չիլիացի Քրիստիան Գարինին։
Հանդիպումը տևել է 2 ժամ 7 րոպե և ավարտվել է 6:3, 4:6, 6:4 հաշվով։
Մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Ցիցիպասը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովի հետ, ով հաղթել է չեխ Իրժի Լեհեչկային։