Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը։
Մրցաշարում Հայաստանը ներկայացնող 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանն այսօր հիանալի հանդես եկավ և երկամարտի արդյունքում դարձավ հաղթող։
15-ամյա Բարսեղյանը երկրորդ տեղը գրաված մարզիկին շրջանցեց 5կգ-ով։