Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մայամիում ընթացող ATP-1000 կարգի մրցաշարի 4-րդ փուլ։
3-րդ տուրի խաղում աշխարհի 16-րդ ռակետ Խաչանովը հաղթել է չեխ Իրժի Լեհեչկային, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 44-րդ տեղը։
Թենիսիստների հանդիպումը տևեց 1 ժամ 27 րոպե և ավարտվեց 6։2, 6։4 հաշվով՝ հօգուտ Խաչանովի։
Մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կմրցի Քրիստիան Գարին (Չիլի) – Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) խաղի հաղթողի հետ։