Հոլանդացի հարձակվող Վուտ Վեգորստը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին և կիսվել «կարմիր սատանաների» կազմում իր առաջին ելույթներից ստացած տպավորություններով։
«Ամենը, ինչ տեն Հագն ասել է այն է, որ նրան պետք է հարձակվող, որը համապատասխանում է իր խաղաոճին: Իհարկե, նա ամեն ինչ այլ կերպ նկարագրեց, քան հիմա է։ Ես հենց դրա համար եմ եկել: Տեն Հագը հստակ ասաց. «Ամեն ինչ կախված է քեզնից: Դու կարող ես իրադարձություններ ստեղծել, լավագույնները կխաղան»:
Ես կազմվածքով պահարանի եմ նմանվում և այդպիսին եմ եղել իմ ողջ կարիերայի ընթացքում: Բայց ես երբեք վնասվածքներ չեմ ունեցել, անգամ ոչ մի հանդիպում բաց չեմ թողել։ Սա բավականին տարօրինակ է։ Ես միշտ ասում եմ, որ շատ բան է որոշվում գլխում։ Այս մակարդակում արդեն անհնար է յուրաքանչյուր խաղի ամբողջությամբ վերականգնված դուրս գալ խաղադաշտ։ Ուստի անհրաժեշտ է մտքի ուժ և հոգեբանական կայունություն։
Ես միշտ երազել եմ իմ կարիերայից առավելագույնը քաղելու մասին։ Աներևակայելի հպարտ և երջանիկ եմ։ Երբեմն մտածում եմ, որ ինձ մոտ ամեն ինչ հիանալի է ընթանում, բայց հետո հիշում եմ, որ դեռ ընդամենը երկու գոլ եմ խփել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Այսպես են բոլորը նայում ֆուտբոլին։
Ես նախընտրում եմ նայել դրական կողմին։ Երբ ես խփեցի իմ առաջին գոլը «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում, հարցազրույցներից մեկում ասացի, որ չեմ համբերում, երբ եմ իմ առաջին գոլը խփելու տանը՝ մեր երկրպագուների աչքի առաջ: Դրա համար մի քանի հանդիպում պահանջվեց, բայց ինձ համար դա յուրահատուկ պահ էր»,- Վեգորստի խոսքերն է փոխանցում Metro-ն։