«Տոտենհեմը» թիմի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է 5 մասնագետի թեկնածություն։ Հիշեցնենք, որ ակումբը երեկ պաշտոնից հեռացրեց իտալացի Անտոնիո Կոնտեին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան թիմը գլխավորելու ամենաբարձր հնարավորություններն ունի Մյունխենի «Բավարիայի» նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանը։
Գերմանացուց բացի՝ «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում են նաև Մարկո Սիլվան (Ֆուլհեմ), Ռոբերտո դե Զերբին (Բրայթոն) և Լուիս Էնրիկեն, ով նախկինում մարզել է Իսպանիայի հավաքականը։ Չի բացառվում, որ լոնդոնյան ակումբ կարող է վերադառնալ նաև թիմի նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։
Մինչ այս մրցաշրջանի ավարտը թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Քրիստիան Ստելինին։ Պրեմիեր լիգայի 28 տուրից հետո «Տոտենհեմը» չորրորդ տեղում է։