Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների 2022 թվականի հաղթող Էրիկ Իսրայելյանը սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ հրաժարվել է ՀՀ քաղաքացիություն և հանդես է գալու այլ երկրի դրոշի ներքո:
«Մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար, միշտ ուզեցել եմ երկրի դրոշը բարձր պահել, հնչեցնել օրհներգը։ Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, և մեկնում եմ այլ երկիր, այնտեղից մենամարտեմ։ Հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը»,- գրել է Իսրայելյանը: