Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը 1-2 հաշվով զիջեց Թուրքիային: Հանդիպումից հետո մեր ընտրանու խաղացողները շնորհակալություն հայտնեցին երկրպագուներին ջերմ աջակցության համար, իսկ թիմի նորեկ Նաիր Տիկնիզյանը մարզաշապիկը նվիրեց գնդակ մատակարարող երեխաներից մեկին: