Հայաստանի 8 բռնցքամարտիկներ կմասնակցեն Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մարտի 28 –ին սկսվող միջազգային մրցաշարին:
Այդ ստուգատեսը կարևորվում է հատկապես մարզիկների մրցափորձը հարստացնելու առումով:
Բելգրադի ստուգատեսին կհաջորդեն ևս երկու հավաքներ, որից հետո մեր ընտրանին կմեկնի Տաշքենդ, որտեղ մայիսի 1 – 14 –ը տեղի կունենա աշխարհի առաջնությունը:
Նշենք, որ Տաշքենդի ռինգում չեն խաղարկվի Փարիզի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրեր: