Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմի վերջին ներկայացուցիչ Էլիդա Քոչարյանը (60կգ) 1/8 եզրափակիչում 0։5 հաշվով զիջել է Յան Վենլուին, որը ներկայացնում է Չինաստանը։
Այսպիսով՝ Հայաստանի թիմն ավարտեց ելույթները։
Ավելի վաղ Անի Հովսեփյանը (70 կգ) 1/8 եզրափակիչում պարտվել էր նույն՝ 0-5 հաշվով ՝ զիջելով Չինաստանի ներկայացուցիչ Պան Զուին: Մեկնարկում պարտվել էին նաև Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) և 54 կգ քաշային Եկատերին Սիչևան:
Սոնա Հարությունյանը 63 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում 0-5 հաշվով զիջել էր Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենին ու լքել է պայքարը։
50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը պարտվել էր քառորդ եզրափակիչում՝ 3։4 հաշվով զիջելով Վասիլիա Լիխադիրին, որը ներկայացնում է Ֆրանսիան։