Հնդկաստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը պարտվել է քառորդ եզրափակիչում՝ 3։4 հաշվով զիջելով Վասիլիա Լիխադիրին, որը ներկայացնում է Ֆրանսիան։
Անուշը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 5։2 հաշվով կամային հաղթանակ է տարել կորեացի Բակ Չորոնգի նկատմամբ՝ հաղթանակը կորզելով 3-րդ ռաունդում։