Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող կանանց աշխարհի առաջնության 63 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում 0-5 հաշվով զիջել է Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենին ու լքել է պայքարը:
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը (70 կգ) ավելի վաղ 1/8 եզրափակիչում պարտվել էր նույն՝ 0-5 հաշվով ՝ զիջելով Չինաստանի ներկայացուցիչ Պան Զուին:
Մեկնարկում պարտվել էին նաև Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) և 54 կգ քաշային Եկատերին Սիչևան:
Այսպիսով, ԱԱ-ում պայքարը շարունակում են միայն աշխարհի երիտասարդական ու Եվրոպայի Մ22 չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Էլիդա Քոչարյանը (60 կգ):