«Բրայթոնի» գործադիր տնօրեն Փոլ Բարբերն ասել է, որ ակումբը պատրաստ է հաջորդ ամառ վաճառել վինգեր Կաորու Միտոմային: 25-ամյա ճապոնացին գրավել է բազմաթիվ գրանդների ուշադրությունը։
«Շատ հուզիչ է նրա խաղին հետևելը, նա ինձ հիշեցնում է հին դպրոցի վինգերներին: Նա ևս մեկ խաղացող է, ով ամռանը կլինի թոփ ակումբների ուշադրության կենտրոնում:
Մենք դա հասկանում ենք և պատրաստվում ենք ամեն ինչի»,- Բարբերին է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Միտոմայի հաշվին 6 գոլ և 3 արդյունավետ փոխանցում է Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։ Ճապոնացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Լոնդոնի «Արսենալն» ու Մադրիդի «Ռեալը»: