Իտալիայի հավաքականի հարձակվող Դենյան Նյոնտոյի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:
Այս ակումբները հետևում են 19-ամյա հարձակվողի առաջընթացին, հայտնում է Get Italian Football News-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին: Ֆուտբոլիստը կփորձի ամռանը հեռանալ «Լիդսից», եթե մրցաշրջանի ավարտից հետո ակումբին չհաջողվի պահպանել տեղը Պրեմիեր լիգայում:
«Լիդսը» ցանկանում է 35-40 միլիոն եվրո ստանալ իտալացու հնարավոր տրանսֆերի համար և մտադիր չէ ավելի էժան գնով վաճառել հարձակվողի տրանսֆերը։
Նյոնտոն «Լիդսին» միացել է «Ցյուրիխից» 2022 թվականի ամռանը։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում նա դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։