«Մանչեսթեր Սիթին» վստահ է, որ կկարողանա ձեռք բերել Անգլիայի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին: Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա ֆուտբոլիստը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «քաղաքաբնակների» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է: Միաժամանակ՝ «Բորուսիան» ցանկանում է ֆուտբոլիստին պահել հաջորդ մրցաշրջանում իր թիմում։
Բացի «Մանչեսթեր Սիթիից», Բելինգհեմի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ընթացիկ մրցաշրջանում Ջուդը Բունդեսլիգայի 24 խաղում դարձել է չորս գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 միլիոն եվրո։