Անգլիական «Լիվերպուլը» պատրաստվում է ակտիվ տրանսֆերային արշավի, Յուրգեն Կլոպը կազմը թարմացնելու կարիք ունի։
Ֆուտբոլիստներից մեկը, ում կցանկանար տեսնել Կլոպն իր թիմում, սլովակ Ստանիսլավ Լոբոտկան է, ով հանդես է գալիս «Նապոլիում»։ Օրերս ակումբը երկարաձգեց նրա հետ պայմանագիրը մինչև 2027 թվականը, սակայն «Լիվերպուլը» պատրաստ է ֆուտբոլիստին ձեռք բերել այս ամառ։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, Կլոպի համար առաջնային է ձեռք բերել խաղացողին, ով «Նապոլի» է տեղափոխվել 2020 թվականին։
Նա մինչ իտալական ակումբ տեղափոխվելը ելույթ է ունեցել սլովակական «Տրենցինում», «Այաքսում», դանիական «Նորդշելանդում», իսպանական «Սելտայում»։