«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն այս շաբաթ կարող է պաշտոնանկ արվել, հայտնում է The Telegraph-ը:
Իտալացու պահվածքը դուր չի եկել ակումբի ղեկավարությանը, ի դեմս նախագահ Դանիել Լևիի։
Պրեմիեր լիգայում «Սաութհեմփթոնի» հետ 3-3 հաշվով ոչ-ոքիից հետո Կոնտեն կոշտ քննադատության է ենթարկել ֆուտբոլիստներին և ակումբին:
Ենթադրվում է, որ իտալացու տեղը ժամանակավորապես կզբաղեցնի Ռայան Մեյսոնը, ով դա արդեն արել է Ժոզե Մոուրինյուի հեռանալուց հետո։