Անգլիական «Ուիգանից», որը պայքարում է Չեմպիոնշիփում իր տեղը պահպանելու համար, 3 միավոր է հանվել՝ մարտին ֆուտբոլիստների աշխատավարձերը չվճարելու համար։ Որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես․ թիմն այս պահին ունի 31 միավոր։
«Ակումբը նախկինում մեղադրվել և պատժվել է 2022 թվականի հունիսին, 2022 թվականի հուլիսին և 2022 թվականի հոկտեմբերին ակումբի և խաղացողների միջև գործող ստանդարտ պայմանագրերի պայմանները չկատարելու համար: Ակումբի կողմից իր պարտավորությունների վերջին խախտումը նշանակում է, որ 2023 թվականի հունվարին ակումբի կողմից լիգայի ղեկավարության հետ կնքված պայմանագրի պայմանները խախտվել են, և հետաձգված սպորտային պատժամիջոցների կիրառումը ավտոմատ կերպով գործարկվել է։
Նոր տուգանքի ուժի մեջ մտնելուց հետո Չեմպիոնշիփի աղյուսակը եզրափակող «Ուիգանը» փրկող 21-րդ տեղից հետ է մնում 8 միավորով։ Ակումբը վերջին անգամ Պրեմիեր լիգայում խաղացել է 2012/2013 թթ․ մրցաշրջանում։ 2013 թվականին թիմը նվաճել է Անգլիայի գավաթը` եզրափակիչում հաղթելով «Մանչեսթեր Սիթիին» 1։0 հաշվով։