Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը» հաղթել է «Քրիսթալ Փելասին» (4:1)։ Միկել Արտետայի սաների համար այս հաղթանակը վեցերորդ անընդմեջն էր մրցաշարում։ Սա Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի բոլոր թիմերի մեջ լավագույն արդյունքն է:
Ավելի վաղ «Արսենալն» առավելության էր հասել «Ֆուլհեմի» (3:0), «Բորնմութի» (3:2), «Էվերթոնի» (4:0), «Լեսթերի» (4:1) և «Աստոն Վիլլայի» (2:4) նկատմամբ: Վերջին անգամ «զինագործները» պարտվել են փետրվարի 16-ին՝ զիջելով «Մանչեսթեր Սիթիին» (1:3):
Այժմ «Արսենալն» ունի 69 միավոր և Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում: «Մանչեսթեր Սիթին» ութ միավոր քիչ ունի, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել: Հաջորդ տուրում «զինագործները» կհանդիպեն «Լիդսի» հետ (ապրիլի 1):