«Տոտենհեմի» մի քանի ֆուտբոլիստներ կարծում են, որ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մոտ ապագայում պետք է հեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Տոտենհեմի» հանդերձարանում վստահ են, որ իտալացի մասնագետը կլքի լոնդոնյան ակումբը մրցաշրջանի ավարտին, երբ վերջանա նրա պայմանագրի ժամկետը, սակայն ակումբի որոշ խաղացողներ ցանկանում են, որ Կոնտեն անհապաղ հեռանա թիմից։
Վերջին ասուլիսներից մեկի ժամանակ Կոնտեի խոսքերը մեծ հնչեղություն առաջացրեցին, որտեղ իտալացի մարզիչը մեղադրեց «Տոտենհեմի» ֆուտբոլիստներին եսասիրության մեջ և ասաց, որ նրանք ունակ չեն հաղթելու։